20.04.2025
ՀՀԿ-ն կձեռնարկի բոլոր միջոցները Սերժ Սարգսյանին պատշպանելու համար. հայտարարություն
prev Նախորդ նորություն

Էդմոն Մարուքյանի հասցեին սպառնալիքներ հնչեցելու փաստով հարուցվել է քրեական գործ

Հայաստանի գլխավոր դատախազությունից հաստատում են, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հասցեին սպառնալիքներ հնչեցելու փաստով հարուցվել է քրեական գործ:


«Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու վտանգ է եղել», - VERELQ-ի հետ զրույցում տեղեկատվությունը հաստատեց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։


Շաբաթներ առաջ՝ փետրվարի 11-ին Ազգային ժողովում ասուլիսի ժամանակ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր իր հասցեին սպառնալիքներ հնչեցնելու մասին։ «Զգուշացնում եմ այ գյադա, շուտով գնդակները որոտալու են, նայի չդիպչի...»,- ասել էր Մարուքայնը՝ հրապարակելով սպառնալիքներից մի հատված։


Այնուհետև Էդմոն Մարուքյանն իրեն ուղղված սպառնալիքների վերաբերյալ գրավոր դիմել էր գլխավոր դատախազին։ Դատախազությունն Էդմոն Մարուքյանի գրությունն ուղարկել էր ոստիկանության 6-րդ վարչություն՝ որպես հանցագործության մասին հաղորդում:


 

Ո՞րն է ամենամեծ թերացումն ըստ Նիկոլ Փաշինյանի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար