23.11.2024
ՀՆԱ-ի աճը Հայաստանում կազմել է 7,6 տոկոս. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Սահմանադրական հանրաքվեի կազմակերպմանը 3,5 մլրդ դրամ կհատկացվի

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց ապրիլի 5-ին տեղի ունենալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին նախապատրաստվելու համար ՀՀ ոստիկանությանը ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել շուրջ 3,5 մլրդ դրամ:


Համաձայն որոշման՝ կառարության պահուստային ֆոնդից Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) կհատկացվի ավելի քան 2,5 մլրդ դրամ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի նաև 660 մլն դրամ՝ հանրաքվեի քվեարկության ժամանակ առնվազն 1500 տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հերարձակման գործընթացը ապահովելու նպատակով:


Ոստիկանությանը կհատկացվի 234 մլն դրամ՝ «Կապի ծառայություններ» և «Գրասենյակային նյութեր և հագուստ» ծախսային հոդվածներով:


Համաձայն որոշման, «ԷԿԵՆԳ» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնարարվել է ապահովել հանրաքվեի քվեարկության ժամանակ տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հերարձակման գործընթացի նախապատրաստման և իրականացման ընթացքում «Յուքոմ» ՓԲԸ-ին մասնագիտական, կազմակերպչական աջակցության ցուցաբերում, ներառյալ ընկերության կողմից կատարվելիք աշխատանքների նկատմամբ մասնագիտական հսկողություն:


Հանրաքվեի կազմակերպման համար հատկաող միջոցների մասին խոսեց վարչապետ Նիկոլ Փշաինյանը՝ նշելով, որ ծախսվող գումարը ներհոսելու է տնտեսություն:


«Կռահում եմ, որ կլինեն քննարկումներ: Սակայն ծախսվող գումարը ներհոսելու է տնտեսություն, որովհետև, ի վերջո, տնտեսական գործընթացներ են տեղի ունենալու», - ասաց նա՝ հավելելով, որ ժողովրդի ազատ կամարտահայտման համար պետք է ծախսվեն գումարներ:


«Այստեղ քննարկումները ու շահարկումները տեղի չեն: Ի դեպ ՀՀ պետբյուջեի եկամուտները ավելացել են ավելի քան մեկ միլիարդ դոլարով», - ասաց Նիկոլ Փաշինյանը:


Փաշինյանի միտքը շարունակեց փոխվարչեպետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ քրեական գործերով բյուջե վերադարձվող գումարը շատ ավելին է: «Այսպիսի ծախսերը ոչ թե ճոխություն են, այլ անհրաժեշտություն», - ասաց նա: