23.11.2024
Հայաստանը աշխարհի երրորդ ամենառազմականացված երկիրն է
prev Նախորդ նորություն

ՀՆԱ-ի աճը Հայաստանում կազմել է 7,6 տոկոս. Փաշինյան

Հայաստանում 2019 թվականին ՀՆԱ-ի աճը կազմել է 7,6 տոկոս: Այդ ցուցանիշն ամենաբարձրն է 2008 թվականից ի վեր: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Վստահ եմ, որ ընթացիկ տարում կարձանագրենք ավելի բարձր տնտեսական աճ»,- ասաց վարչապետը: 


Ըստ պաշտոնական տվյալների, 2019-ի տարեկան տնտեսական ակտիվության ցուցանիշիը (ՏԱՑ) կազմել է 7,8%: Շաբաթաներ առաջ, հրապարակելով այս ցուցանիշը, վարչապետ Փաշինյանը հույս էր հայտնել, որ տարվա կտրվածքով ՀՆԱ-ի աճը կկազմի 8%:


Համաձայն Վիճակագրական կոմիտեի, անցյալ տարի էականորեն աճել են տնտեսության հետևյալ ոլորտները.
«-Արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 9%-ով,


-Շինարարության ծավալն ավելացել է 4,6%-ով,


-Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 4,2%-ով,


-Առևտրի շրջանառությունն ավելացել է 8,9%-ով,


-Ծառայությունների ծավալն աճել է 15%-ով:


-Ներմուծման աճը կազմել է 10,8%, իսկ արտահանման ծավալն ավելացել է 9,4%-ով»:


Հատկանշական է, որ 2019-ի տնտեսական ակտիվության ցուցանիշին մոտ ցուցանիշ գրանցվել էր նաև 2017-ին՝ 7,7%, երբ կառավարությունը ղեկավարում էր Կարեն Կարապետյանը: Այդ տարի ՀՆԱ-ի աճը կազմեց 7,5%:


Սովորաբար, ՀՆԱ-ի աճը փոքր ինչ նվազ է լինում է տնտեսական ակտիվության ցուցանիշից: