29.09.2024
Արևմուտքի համար կարևոր են Ադրբեջանի էներգակիրներն, այլ ոչ թե դեմոկրատիան
prev Նախորդ նորություն

Էրդողանը խորացնում է սիրիական ճգնաժամը

Թուրքիան հարվածներ է հասցրել սիրիական բանակի 115 թիրախների՝ի պատասխան Իդլիբում իր զինվորականների դեմ ուղղված հարվածների: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:


Թուրքիան սիրիական ուղղությամբ սկսել է գործել ավելի ագրեսիվ՝հարվածի տակ վերցնելով ոչ թե քրդական ուժերին Սիրիայի հյուսիսում՝այդ կերպ թույլ չտալով սիրիական Քրդստանի ձևավորումը, որը կսպառնան Թուրքիայի տարածքային ամբողջականությանը՝թուրքական Քրդստանի հետ միավորվելու պարագայում, այլ ուղիղ նշանառության տակ է վերցնում Սիրիայի զինված ուժերը:


Անկարան ցանկանում է պահպանել իր պրոքսի-ուժերը Սիրիայում՝ի դեմս տեղի թուրքմենների և այլ իսլամիստական սուննիական խմբերի՝թույլ չտալով Ասադին վերահսկողություն հաստատել Իդլիբի նկատմամբ և վերականգնել Սիրիայի տարածքային ամբողջականությունը:


Թուրքիան ցանկանում է ամրապնդվել Սիրիայի հյուսիսում՝այդ նպատակով նա մի քանի խոշոր ռազմական գործողություններ է իրականացրել և այդ կերպ զսպել տեղի քրդերին: Այժմ Անկարան չի ցանկանում լքել Սիրիայի հյուսիսը՝զգուշանալով քրդական անջատողականության նոր ակտիվացումից, բացի այդ, տեղի թուրքմենները, որոնք քաղաքացիական պատերազմի ընթացքում հանդես են եկել Ասադի դեմ՝այժմ կարող են զգուշանալ սիրիական կառավարության հնարավոր հետապնդումներից:


Նախագահ Էրդողանը կյանքի է կոչում նեոօսմանական քաղաքականություն և փորձում է իր հարավային սահմանների երկայնքով ձևավորել բուֆերային գոտի՝դրանով չեզոքացնելով Իրաքյան Քրդստանի և Սիրիական Քրդստանի հնարավոր միավորումը, ինչը կտարածվի նաև Թուրքական Քրդստանի վրա և Մերձավոր Արևելքում կարող է ձևավորել 30 միլիոնանոց քրդական պետություն՝ռազմավարական դիրքով, նավթագազային լուրջ ռեսուրսներով և հնարավոր է ելք ունենա դեպի Միջերկրական ծով:


Թուրքիան Ասադի ուժերի դեմ հարվածներ ուղղելով կարող է իր դեմ տրամադրել ՌԴ-ին ու Իրանին, որոնց համար կարևոր է Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնումը, թուրքական զորքերի դուրս բերումը Սիրիայից, ինչպես նաև Բաշար Ասադի իշխանության պահպանումը:


Անկարան հարվածելով սիրիական ուժերին կարող է ուղիղ պատերազմական գործողությունների մեջ մտնել Սիրիայի զինված ուժերի հետ, ինչը նոր շանս կստեղծի Իսլամական պետության և այլ ջիհադիստական խմբավորումների համար, որոնց շարքերը շատ են նոսրացել վերջին մեկ-երկու տարվա ընթացքում:


Էրդողանն իր ագրեսիվ քաղաքականությամբ Սիրիայում կարող է երկարաձգել պատերազմն այդ երկրում և հյուծել Ասադի բանակին, որն ունեցել է մեծ կորուստներ տարիներ տևող քաղաքացիական պատերազմի հետևանքով:


Թուրքական դիրքերի ամրպանդումը Սիրիայում չի բխում ՌԴ-ի ու Իրանի շահերից: Էրդողանի նեոօսմանական քաղաքականությունն ուղիղ սպառնալիք է նաև արաբական աշխարհին:
ՌԴ-ն, որը Թուրքիայի հետ կյանքի է կոչում բազմամիլիարդանոց տնտեսական նախագծեր պետք է զսպի Թուրքիային և Բաշար Ասադին՝կողմերին կոչ անելով զերծ մնալ ռազմական բախումներից:


Սիրիայում ՌԴ-ն ունի գեոպոլիտիկ, ռազմա-քաղաքական շահեր, իսկ ռուս-թուրքական հարաբերությունների անկյունաքարը՝էներգետիկ ու առևտրա-տնտեսական փոխհարաբերություններն են:


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 

Բաբայանի ակտիվացումը կբերի Արցախի իշխող էլիտաների կոնսոլիդացիայի
Հաջորդ նորություն next
 Հայաստանի իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա. ԵՄ խոսնակը` Ալիևին
28.09.2024
Հայաստանի իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա. ԵՄ խոսնակը` Ալիևին