28.03.2024
Հորդանան-Հայաստան. Երևանն ակտիվացնում է արաբական ուղղությունը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Արևմուտքի համար կարևոր են Ադրբեջանի էներգակիրներն, այլ ոչ թե դեմոկրատիան

Ադրբեջանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում սպասելի հաղթանակ է տարել իշխող Ենի Ադրբեջան կուսակցությունը:


Ընտրությունների վերաբերյալ արևմտյան և ոչ արևմտյան դիտորդների կարծիքներն, իհարկե, ինչպես միշտ տարբերվելու են: Արևմուտքը ֆիքսելու է վարչական ռեսուրսների կիրառում, ընտրախախտումներ և ոչ հավասար պայմաններ ընդդիմության համար, սակայն Արևմուտքի գնահատականը, ինչպես տասնամյակներ շարունակ քիչ է հետաքրքրելու Ադրբեջանի իշխող էլիտաներին՝ ի դեմս Ալիևի ընտանիքի:


Ոչ արևմտյան դիտորդների և կառույցների գնահատականները լինելու են ավելի մեղմ և նրանք ֆիքսելու են արդար ու թափանցիկ ընտրություններ:


Ընտրությունների արդյունքները խոսում են այն մասին, որ Ադրբեջանում ընդդիմությունը գտնվում է խորը ճգնաժամում: Ադրբեջանում ընդդիմությունը չունի այն ֆինանսական, կազմակերպչական, վարչական և ուժային ռեսուրսները, որն ունի իշխող քաղաքական ուժն ու նրանք անգամ միավորվելու դեպքում չեն կարողանալու ձեռնոց նետել Ալիևների և Փաշաևների կլաններին, որոնք տարիներ շարունակ վերարտադրվում են՝փոխարինելով մեկը մյուսին և դրանով ուժեղացնելով երկու կլաններն էլ:


Ադրբեջանում խորհրդարանը սպասարկում է նախագահի ընդունած որոշումները և տասնամյակներ շարունակ եղել է ավելի շատ գործադիր իշխանության և նախագահի աշխատակազմից տրվող հրամանների կատարող և լեգիտիմացնող:


Ադրբեջանում տեղի են ունենում ներկլանային փոփոխություններ՝ուժեղանում են առաջին տիկին Մեհրիբան Ալիևի դիրքերն ու թուլանում է այսպես կոչված Հեյդար Ալիևի թիմի ազդեցությունն ու ներուժը:


Ապագայում ֆորս-մաժորային իրավիճակներից՝իշխանության փոխանցում Ալիևի ընտանիքի ներսում, հնարավոր թեժացում ղարաբաղյան ճակատում, սոցիալական պայթյուն և այլն, ապահովագրվելու համար Ալիևի ընտանիքին անհրաժեշտ էր ունենալ մեծամասնություն խորհրդարանում և ապահով թիկունք՝ ի դեմս օրենսդիր մարմնի և նրանք կարողացան հասնել դրան:


Արևմուտքի համար կարևոր է, որպեսզի Ադրբեջանը շարունակի ակտիվորեն մասնակցել Արևելք-Արևմուտք նավթագազային, էներգետիկ-տրանսպորտային միջանցքի կառուցմանը՝կասպյան էներգակիրները դեպի Եվրոպա առաքելու համար: Արևմուտքում բոլորը հասկանում են, թե ինչ վիճակում է գտնվում Ադրբեջանում մարդու իրավունքները, ԶԼՄ-ների վիճակը, ընդդիմության նկատմամբ ճնշումները և կոռուպցիայի աստիճանը:


Եվրոպական բազմաթիվ կառույցներ և ԶԼՄ-ներ տարիներ շարունակ զեկույցներ են հրապարակում Ադրբեջանում ժողովրդավարության վիճակի մասին, իսկ մամուլում տասնյակներով հրապարակումներ են առկա իշխող էլիտայի հարստությունների ու միլիարդների մասին, բազմաթիվ բիզնեսների՝աշխարհի տարբեր անկյուններում:


Սակայն դա չի խանգարում նույն Արևմուտքին ակտիվորեն համագործակցել Ադրբեջանի հետ՝ներդրումներ իրականացնել նավթագազային և այլ ոլորտներում, իսկ Մինսկի խմբի երկու արևմտյան երկրներ՝ԱՄՆ-ն և Ֆրանսիան մասնակցում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:


Արևմուտքն՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում շեշտը դնում է պրագմատիզմի վրա՝գեոպոլիտիկ և գեոտնտեսական շահերի վրա, իսկ ժողովրդավարությունը դրվում է այդ հարաբերությունների փակագծերից այս կողմ:


 


 


 


 


 

Էրդողանը խորացնում է սիրիական ճգնաժամը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար