24.11.2024
Առկա են բոլոր նախադրյալները 2020-ին 8-9 տոկոս տնտեսական աճ ապահովելու համար. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Նոր նշանակումներ ու պաշտոնանկություններ. Փաշինյանը որոշումներ է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ: Փաշինյանը կատարել է նաև այլ կադրային փոփոխություններ:


ՀՀ կառավարության կայքում հրապարակված համապատասխան որոշման մեջ ասվում է. Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝


Արման Պետրոսյանին նշանակել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ:


Փաշինյանը փետրվարի 3-ին որոշում է ստորագրել՝ Արման Խոջոյանին ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար նշանակելու մասին:


Նախորդ տարվա նոյեմբերին «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» հիմնարկի տնօրենի պաշտոնում նշանակված Հովակիմ Պոդոսյանը, վարչապետի որոշմամբ, ազատվել է զբաղեցրած պաշտոնից:


«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1550-Ն որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրության 27-րդ կետը՝


Հովակիմ Պոդոսյանին ազատել առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։


ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Երվանդ Էլիբեկյանը նշանակվել է նույն պաշտոնում:


Փոփոխությունները չեն շրջանցել նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:


ՀՀ վարչապետի՝ փետրվարի 3-ին ստորագրած որոշման համաձայն, Բագրատ Բադալյանն ազատվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի պաշտոնից:


ՀՀ կառավարության կայքէջում հրապարակված որոշման մեջ ասվում է.


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝


Բագրատ Բադալյանին ազատել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից»: