24.11.2024
Ոստիկանության Գառնիի բաժանմունքի նախկին պետը զգալի չափով կաշառք է ստացել. ԱԱԾ
prev Նախորդ նորություն

Առկա են բոլոր նախադրյալները 2020-ին 8-9 տոկոս տնտեսական աճ ապահովելու համար. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է գյուղատնտեսության ոլորտում ռեցեսիայի մասին և մատնանշել 2020 թվականին սպասվող տնտեսական աճի մակարդակը:


«Պիտի բոլորով աշխատենք, որ 2020 թվականին ապահովենք գոնե 8-9 տոկոս տնտեսական աճ, ներառյալ՝ գյուղատնտեսությունը դուրս բերելով ռեցեսիոն փուլից: Դրա համար բոլոր նախադրյալները առկա են: Իսկ 2019 թվականի տնտեսական արդյունքները գնահատում եմ փայլուն», - ասված է վարպետի Facebook-յան գրառման մեջ, որի հետ նա տեղադրել է նաև Էկոնոմիակյի նախարար Տիգրան Խաչատրյանի հարցազրույցի տեսագրությունը:



VERELQ-ը հիշեցնում է, որ գյուղատնտեսության ոլորտում 2019 թվականի հունվար-սեպտեմբերին անկումը կազմել է 4 տոկոս։ Պաշտոնապես նշվում է ստեղծված ռեցեսիոն վիճակի երկու գործոն. առաջին՝ հաշվառման հետ կապված խնդիրը, երկրորդը՝ գյուղատնտեսությունը դեռևս այն արդյունավետությունը չունի, որ կարճ ժամանակում արձանագրի բարձր աճի տեմպեր:


Ընդհանուր առմամբ Հայաստանում անցած տարվա տվյալներով ակնակալվում է 7,5-8 տոկոս տնտեսական աճ: