Հայաստանում առաջին անգամ հանդես կգա ռուսական «Водная страна» ատրակցիոն շոուն, որն այլ կերպ հայտնի է որպես կրկես ջրի վրա: Այս կոլեկտիվի հետաքրքիր, գունավոր և ցնցող ելույթները նախատեսված են գարնանային տոներին՝ մարտի 6, 7, 8-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Մեզնից յուրաքանչյուրը եղել է կրկեսում և գիտի դասական կրկեսի ժանրերը և ելույթների առանձնահատկությունները՝ ակրոբատներ, ծաղրածուներ, իլյուզիոնիստներ, կենդանի վարժեցնողներ, սակայն ժամանակի հետ ամեն ինչ փոխվում է, և այդ թվում նաև կրկեսային մշակույթը, և դրա վառ օրինակն է կրկեսը ջրի վրա:
«Ջրային աշխարհ» շոուի գունագեղ և վառ իրականությունը, երաժշտության կախարդական միաձուլումը կրկեսային համարների հետ, ջրային խորեոգրաֆիան, հեքիաթային գույները և բազմաքանակ շատրվանները առաջին իսկ րոպեներից հանդիսատեսին ընկղմում են ֆանտաստիկ աշխարհի անսովոր և զարմանալի մթնոլորտի մեջ: Աշխարհ, որը լեցուն է առեղծվածային արարածներով, որոնք թռնում են օդում, լողում են ջրում և կատարում հետաքրքիր հնարքներ: Այստեղ անգամ դժվար է տարբերել, թե որոնք են իրական և որոնք են արտիստների կողմից ստեղծված կերպարներ: Գրավիչ ծովահարսեր, մեդուզաներ և այլ ջրային կերպարներ:
Ելույթ կունենան սինքրոն լողի միջազգային կարգի սպորտի վարպետներ, որոնց ներկայացրած յուրաքանչյուր համար ուշադրություն է գրավում և տեղափոխում ներկաներին հեքիաթային աշխարհ: Ջրային կրկեսում արվեստի մի քանի ճյուղի համադրում է, դիզայներական գեղեցիկ հագուստներ, հատուկ լուսաձայնային էֆեկտներ, գեղարվեստական լուծումներ, կրակոտ երաժշտություն. այստեղ ամեն ինչ արվում է հանդիսատեսի բարձր տրամադրության համար: Այսպիսի շոու-ծրագիրը հետաքրքիր կլինի ինչպես երեխաների, այնպես էլ՝ մեծահասակների համար: Ներկաները կարող են ծանոթանալ անփույթ արջուկ-նավաստիի, ուրախ կապիկների և հմայիչ փոկի հետ:
Հանդիսատեսը ականատես կլինի նաև կախարդական Waterland կղզում հրաշքի արարմանը: Ջրային թագավորության բնակիչները (արտիստները), որոնք տիրապետում են ոչ միայն ջրի տարերքին, այլ նաև կրակի, անկասկած, հանդիսատեսի սրտերը իրենց հնարքներով կգրավեն: Սա հրաշալի հեքիաթային ջրային շոու ծրագիր է, որը նախատեսված է ընտանեկան դիտման համար: Ջրային հրավառությունը ապահովված է գերժամանակակից տեխնիկայի միջոցով, կլինեն 34 մետրանոց շատրվաններ, 170 տոննա ջրով լողավազան:
Երեկոյի գեղեցիկ մասնիկը կլինի նաև АКВА-բալետի համարները և լազերային շոուն: АКВА-բալետի գեղեցիկ, ճկուն աղջիկները կցուցադրեն ակրոբատիկ, գեղարվեստական համարներ: Նրանց միջոցով բալետային մշակույթը սահուն կտեղափոխվի ջրային միջավայր:
«WATERLAND» ջրային կրկես այցելողներին սպասվում է աննախադեպ երեկո՝ լի հրաշքներով ու հրճվանքով:
Մինչև 5 տարեկան երեխաների մուտքն անվճար է:
Տոմսերն արդեն վաճառքում են։ Կարող եք ձեռք բերել www.tomsarkgh.am կայքից