24.11.2024
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հարցաքննվել է գաղտնալսումների գործով
prev Նախորդ նորություն

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը գրանցվել է որպես ամենաբարձրը՝ 2011-ից ի վեր

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը 2019 թվականի տարեկան կտրվածքով կազմել է 7.8%, որն ամենաբարձրն է այս ցուցանիշի հաշվարկման ողջ ընթացքում՝ սկսած 2011 թվականից:


Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:


Մասնավորապես՝


✔Արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 9%-ով,


✔Շինարարության ծավալն ավելացել է 4.6%-ով,


✔Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 4.2%-ով,


✔Առևտրի շրջանառությունն ավելացել է 8.9%-ով,


✔Ծառայությունների ծավալն աճել է 15%-ով:


✔Ներմուծման աճը կազմել է 10.8%, իսկ արտահանման ծավալն ավելացել է 9.4%-ով: