24.11.2024
Ավազակային հարձակում Երևանում. մեկ անձ ձերբակալվել է
prev Նախորդ նորություն

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հարցաքննվել է գաղտնալսումների գործով

Հունվարի 30-ին Քննչական կոմիտեում երկու քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։


Այս մասին VERELQ-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը:


Նրա խոսքով, առաջին գործը վերաբերում է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եւ Արթուր Վանեցյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսմանը։ Այս գործի շրջանակներում Արթուր Վանեցյանի բջջային հեռախոսը ենթարկվել է զննության։


Մյուս գործը վերաբերում է ՀՖՖ-ում առերեւույթ չարաշահումների դեպքին։ Երկու գործերով էլ Վանեցյանն ունի վկայի դատավարական կարգավիճակ:


Հիշեցնենք, որ ս/թ․ հունվարի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս հարցաքննվել էր գաղտնալսումների գործով։ Նրա հարցաքննությունը տեւել էր 2 ժամ, 35 րոպե։


VERELQ-ը հիշեցնում է, որ 2018թ–ի սեպտեմբերի 11-ին մամուլում հրապարակվեց ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ նախագահ Սասուն Խաչատրյանի 8-րոպեանոց հեռախոսազրույցը, որի ընթացքում վերջինները քննարկում էին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և պաշտպանության նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։


Ավելի ուշ հրապարակվեց նաև ձայնագրության երկրորդ մասը, որում առկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Քննչական կոմիտեում քրեական գործ հարուցվեց պաշտոնեական լիազորություններն անցնելու և համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու փաստերով։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է մինչև օրս։