20.04.2025
Թռչնագրիպի պատճառով արգելվել է թռչնի ու թռչնամթերքի ներմուծումը Ուկրաինայից
prev Նախորդ նորություն

Կստեղծվի կորոնավիրուսի տարածումը կանխող հանձնաժողով. վարչապետը որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել:


ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ որոշման մեջ ասվում է.


«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝


1. Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով` ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով եւ հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:


2. Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն առկա իրավիճակի եւ իրականացվող աշխատանքների վերաբերյալ»,- ասված է որոշման մեջ:


Ավելի վաղ VERELQ-ը հայտնել էր, որ Չինաստանում և աշխարհի շատ պետություններում ստեղծված իրավիճակի պատճառով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի տարածումը հռչակեց համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակ:


ԱՀԿ-ի տվյալներով, կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մոտ 8000-ի, իսկ մահացածներինը՝ 170-ի։ CNBC-ն հայտնում է որ կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 213-ի, հաստատված դեպքերի թիվը 9692-ից ոչ պակաս է:


 


 


 

Ձյուն, լեռնային շրջաններում բուք. Հայաստան է գալիս ակտիվ ցիկլոն Միջերկրական ծովից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար