24.11.2024
ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. օրակարգում «Հանրաքվեի մասին» և «ՍԴ մասին» օրենքներն են
prev Նախորդ նորություն

Թռչնագրիպի պատճառով արգելվել է թռչնի ու թռչնամթերքի ներմուծումը Ուկրաինայից

Թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ 2020 թվականի հունվարի 31-ից արգելվել է Ուկրաինայի Վիննիցայի տարածաշրջանից Հայաստանի Հանրապետություն կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը:


Սահմանափակման հիմքը Ուկրաինայի Վիննիցայի տարածաշրջանում նշված հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվությունն է:


Արգելանքը կգործի մինչև այդ տարածաշրջանում թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության վերացման մասին ԿԱՀԿ-ի պաշտոնական տեղեկատվության հրապարակումը: