6.04.2026
Արփինե Հովհաննիսյանը չընդգրկվեց. հայտնի է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմը
prev Նախորդ նորություն

Թեհրան-Երևան-Թեհրան երթուղու ավտոբուսը վթարի է ենթարկվել. կան վիրավորներ

Իրանի տարածքում՝ Թավրիզ-Զենջան ճանապարհին, վթարի է ենթարկվել Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով փոխադրումներ իրականացնող ավտոբուսը: Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը:


«ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությանը հայտնի դարձած տեղեկությունների համաձայն՝ ս.թ. հունվարի 29-ին, Թեհրանի ժամանակով 06:00-ի սահմաններում Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով փոխադրումներ իրականացնող իրանական «Իրան Փայամ-է Նուր» ընկերությանը պատկանող մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել Թավրիզ-Զենջան ճանապարհին՝ Միանե քաղաքի մոտակայքում: Վթարի հետևանքով կան վիրավորներ, ովքեր տեղափոխվել են Միանե և Թավրիզ քաղաքների հիվանդանոցներ:


Նախնական տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քաղաքացիներ ավտոբուսում չեն եղել: Վերոնշյալ ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ավտոբուսում եղել են 10 օտարերկրյա քաղաքացիներ», - ասված է տարածած հաղորդագրության մեջ:



 


 

Սեյրան Օհանյանն աջակցելու է ապրիլյան քառօրյայի դեպքերը քննող ԱԺ հանձնաժողովին
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար