23.11.2024
«Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը կալանավորվել է
prev Նախորդ նորություն

Արփինե Հովհաննիսյանը չընդգրկվեց. հայտնի է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմը

Արդարադատության նախարարությունը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները:


Ինչպես հայտնում են ԱՆ-ի մամուլի ծառայությունից, այսպիսով, Արդարադատության նախարարության կողմից ընտրված թեկնածուներն են՝ իրավաբան-գիտնականներ՝ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը և Տիգրան Մարկոսյանը:


Հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն են «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ` Կարեն Զադոյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ` Դանիել Իոաննիսյանը:


Արդարադատության նախարարության կողմից ընտրված վերոնշյալ թեկնածուների ցանկը կներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ վարչապետի որոշմամբ ստեղծվելիք հանձնաժողովի կազմում նրանց ընդգրկելու հարցին անդրադառնալու համար:


Միաժամանակ տեղեկացնենք, որ Արդարադատության նախարարությունում թեկնածուների ընտրությունը կատարելու համար ուսումնասիրվել են բազմաթիվ հայտեր, իսկ չընտրված թեկնածուները հետագայում կարող են հնարավորություն ունենալ ներգրավվելու ստեղծվելիք հանձնաժողովի աշխատանքներում` որպես փորձագետ կամ խորհրդատու:


VERELQ-ը հիշեցնում է, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամի թեկնածության հայտ էր ներկայացրել նաև Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, որը ընտրված թեկնածուների ցանկում ներառված չէ: