22.11.2024
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
prev Նախորդ նորություն

«Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը կալանավորվել է

Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել կալանավորել «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանին: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից: 


Դեկտեմբերին Կարապետյանը ազատ էր արձակվել 3 միլիոն դրամ գրավի դիմաց: Երեխաների ապօրինի որդեգրման գործով հինգ մեղադրյալներից երեքի ազատ արձակման որոշումները բողոքարվել էին Վերաքննիչ դատարան:


VERELQ-ը հիշեցնում է, որ Լիանա Կարապետյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):


Քրեական գործը վերաբերում է 2016-2018 թթ ընթացքում օտարերկրացի քաղաքացիների կողից Հայաստանից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերին, ինչի մասին ԱԱԾ-ն հայտարարեց նոյեմբերի 14-ին:


«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռ. Աբրահամյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և 200-րդ հոդվածի 3-րդ կետով, նույն ինստիտուտի փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը՝ ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Երեւանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը՝ ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, քաղաքացի Դ. Գրիգորյանը՝ ՀՀ ՔՕ-ի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, քաղաքացի Ա. Գարսանցյանը՝ ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: