28.12.2024
Մնացականյանը հայ-ուկրաինական հարաբերությունների ավելի խորացում ու զարգացում է ակնկալում
prev Նախորդ նորություն

Ավինյանը խոսել է ՀՀ-ում ուղեղի հիվանդությունների բուժման կարևորության մասին

Կարեւոր է, որ այսուհետ լավագույնս օգտագործենք Եվրամիության «Հորիզոն 2020» ծրագրի ընձեռած մեծ հնարավորությունները: Մեր պետության համար կարեւոր է նաեւ համալսարանների՝ որպես գիտահետազոտական ու կրթական գերազանցության կենտրոնների զարգացումը:


Այս մասին հայտարարել է ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ելույթ ունենալով Հորիզոն 2020 «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոն Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման - COBRAIN» ծրագրի մեկնարկային գիտաժողովին, տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը:


Ավինյանը վստահ է, որ վստահ եմ, որ COBRAIN-ը նպաստելու է ոչ միայն նեյրոգիտության, այլեւ Բժշկական համալսարանում հետազոտական հմտությունների ու կարողությունների զարգացմանը: «Ողջունելի է, որ ծրագրի շրջանակներում համալսարանը կապեր է հաստատելու եվրոպական պետությունների առաջատար համալսարանների հետ՝ Հայաստան բերելով վերջիններիս հարուստ փորձն ու գիտելիքը: Լիահույս եմ, որ ծրագրի հաջողությունը կնպաստի նաեւ բժշկական գիտությունների ու պրակտիկ բժշկության զարգացմանը՝ ընդհուպ մինչեւ Հայաստան վերադարձնելով արտերկիր մեկնած մեր բժիշկներին», - ասել է նա:


Նրա խոսքով, կառավարության առաջնահերթություններից մեկը որակյալ մարդկային կապիտալ ունենալն է, ինչը նախապայման է ներառական տնտեսական զարգացման համար: «Համոզված եմ, որ ներդրումը մարդկային կապիտալի զարգացման մեջ, այն է՝ որակյալ կրթություն ու առողջապահական ծառայություններ, հանգեցնելու է մարդու կյանքի որակի էական բարելավմանը:


Մեզ համար բանաձեւը շատ պարզ է. սահմանափակ ֆինանսական կապիտալի ու բնական ռեսուրսների պայմաններում մեր առաջընթացի շարժիչ ուժը հենց մարդկային ներուժն է: Սա է պատճառը, որ պարբերաբար շեշտում ենք գիտելիքահենք տնտեսություն ունենալու անհրաժեշտությունը եւ կարեւորում գիտության, կրթության դերը տնտեսական ողջ էկոհամակարգում:


«COBRAIN»-ը թիրախավորում է հենց մարդկային կապիտալի զարգացումը իր բոլոր բաղադրիչներով: Նախեւառաջ, դրա կարեւոր բաղկացուցիչ է հետազոտելու կոմպետենցիաների զարգացումը, իսկ կատարվող հետազոտությունները նպաստելու են Հայաստանում նեյրոգիտության առաջխաղացմանը:


Ինչու՞ է սա կարեւոր: Հայտնի փաստ է, որ ուղեղի հիվանդությունների մոտ 90%-ը դեռեւս անբուժելի է: Ընդ որում` դրանք սպառնում են տարիքային բոլոր խմբերին: Նեյրոդեգեներատիվ հիվանդությունները բավականին տարածված են ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում: Ու խնդիրը ոչ միայն մարդու առողջության համար առկա սպառնալիքն է, այլեւ դրանց ազդեցությամբ առաջացած սոցիալ-տնտեսական բեռը ընտանիքների համար: Պատահական չէ, որ ամբողջ աշխարհում ուղեղի հետազոտությունները գերակայություն են համարվում, ուստի մեզ համար այս ծրագիրն ունի նաեւ ռազմավարական նշանակություն», - ասել է փոխվարչապետը: