7.04.2025
Պաշտպանը Հրայր Թովմասյանի տան խուզարկությունից տեսանյութ է հրապարակել
prev Նախորդ նորություն

«Դալմա Գարդեն Մոլից» և «Երևան Մոլից» կատարվել է ընդհանուր 22.6 մլն դրամի հափշտակություն

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի նախաձեռնությամբ՝ Կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ընթացքում ներկայացվել են նաև տվյալներ «Դալմա Գարդեն Մոլ» և «Երևան Մոլ» առևտրի կենտրոններում կատարված հափշտակությունների և փորձերի դեպքերի մասին:


Որպես կանոն, հանցագործները բռնվել են հանցագործության առարկաներին փակցված ահազանգման սարքերի միանալու դեպքում, երբ անվտանգության աշխատակիցներն ահազանգի կապակցությամբ մոտեցել են հանցագործին, և դեպքն արձանագրվել է կահավորված տեսահսկող սարքերի օգնությամբ, և ընդամենը 7 դեպքում է, որ անվտանգության աշխատակիցն է նկատել հափշտակություն կատարելու պահը և բռնել հանցագործին:


Երկու առևտրի կենտրոններում հափշտակություն կատարած և պատասխանատվության ենթարկված անձանցից 11-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ մնացած 348-ի նկատմամբ՝ անազատության հետ չկապված խափանման միջոցներ, այսինքն՝ 96,9 %-ի դեպքում կալանավորում չի կիրառվել:


Հափշտակություն կատարած 359 անձանցից 71-ը մարզերի, իսկ 288-ը՝ Երևանի տարբեր վարչական շրջանների ոստիկանության համապատասխան ստորաբաժանումերի կողմից սպասարկվող վարչական միավորների բնակիչներ են:


Առևտրի կենտրոններում կատարված հափշտակությունների հետևանքով տնտեսվարողներին պատճառվել է 22.600.000 դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 15.500.000 դրամը:


Վնասի վերականգնման նպատակով մեղադրյալների գույքի վրա հիմնականում կալանք չի դրվել՝ այդպիսիք չլինելու պատճառով:


 

Իշխանությունն ունի ինձնից արագ ձերբազատվելու խնդիր. Հրայր Թովասյան
Հաջորդ նորություն next
 Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ
04.04.2025
Իրանը չափազանցություն է համարում հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները. դիվանագետ