23.11.2024
Արցախի մի շարք կարևոր պատմամշակութային հուշարձաններ կվերանորոգվեն 2020 թվականին
prev Նախորդ նորություն

Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի. աշխատանքային կլինի շաբաթ օրը

Կառավարության հունվարի 23-ի նիստում որոշում ընդունվեց՝ հուվարի 27-ի աշխատանքային օրը 2020 թվականի փետրվարի 1-ը` շաբաթ օրը տեղափոխելու համար: Որոշմանն առարկեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայի Հարությունյանը:


Նիստում նշվեց, որ սույն որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից:


«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու, ինչպես նաև Բանակի օրվան` հունվարի 28-ին, նախորդող օրը միջոցառումներին պատշաճ պատրաստվելու անհրաժեշտությամբ:


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայի Հարությունյանը նշեց, որ նման որոշումների կայացման պարագայում, երբ աշխատանաքային օրը տեղափոխվում է շաբաթ օրը դպրոցներում դասերը կիսատ են արվում՝ համարելով շաբաթ օրն ազատ օր:


Փաշինյանն ասյ դիտարկմանն արձագանքեց կատակով. «Թող մի օր էլ երեխաները ֆուտբոլ խաղան»: