23.11.2024
Պոլիկլինիկաներում անվճար ծառայությունները կրճատվում են. ի՞նչ է սպասվում տատիկ-պապիկներին
prev Նախորդ նորություն

Քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը. «Գազպրոմ Արմենիա»

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը քննարկում է գազի սակագնի վերանայման հարցը: 


Ընկերությունից, փաստացի, հաստատում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի կողմից նախօրեին հնչեցրած կանխատեսումը, թե «Գազպրոմ Արմենիա»-ն հնարավոր է դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով համապատասխան հայտով.


«Չի բացառվում հայտի ներկայացումը»,- հայտնել են ընկերությունից:


VERELQ-ը հիշեցնում է, որ 2019թ. հունվարի 1-ից Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը սահմանին 15 դոլարով բարձրացել էր՝ 1000 խմ դիմաց դառնալով 165 դոլար, սակայն բնակիչների համար գազի սակագինը մնացել է անփոփոխ:


Մամուլն այսօր գրել էր, որ գազի գինը ապրիլի 1-ից թանկանալու է առնվազն 11 դրամով, դառնալով 150 դրամ մեկ խորանարդի համար: