23.11.2024
Կենդանիների մորթը՝ միայն սպանդանոցներում. կառավարությունը խստացումների է գնում
prev Նախորդ նորություն

Պոլիկլինիկաներում անվճար ծառայությունները կրճատվում են. ի՞նչ է սպասվում տատիկ-պապիկներին

Երևանի քաղաքապետարանը դեռևս մեկ ամիս առաջ իր ենթակայության տակ գործող երևանյան պոլիկլինիկաների տնօրեններին հասցեագրել է մի տեղեկանք, որով տեղեկացնում է, որ ՀՀ Առողջապահության նախարարության կողմից նախատեսվում է 2020 թվականին վերանայել պոլիկլինիկաներում պետպատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունների կազմակերպման մոտեցումները և տրամադրման ծավալները:

Խոսքը, մասնավորապես, պետպատվերի շրջանակում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող որպես «այլ կաբինետ» որակվող կաբինետների գործունեության ֆինանսավորման դադարեցման մասին է:

VERELQ-ի հարցումը մի շարք երևանյան պոլիկլինիկաներում որևէ արդյունք չտվեց՝ բոլոր տեղերից հորդորում էին տեղում մոտենալ և թերապևտից տեղեկանալ, թե այսուհետ ո՞ր ծառայություններն են լինելու վճարովի, իսկ որոնք կշարունակեն մնալ անվճար: Այլ կերպ ասած, քաղաքացին տեղում, խնդրի առաջանալու դեպքում միայն կհասկանա, թե ինչ է իրեն սպասվում՝ անվճար սպասարկում, ինչպես նախկինում էր, թե վճարովի ծառայություն: Իսկ թե ովքեր են օգտվում պոլիկլինիկաների ծառայություններից, թերևս, ավելորդ հիշեցնել՝ կենսաթոշակառուները, սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչները, որոնք դեղ գնեուց բացի նաև պետք է պատրաստ լինեն պոլիկլինիկաներում գումար թողնել:


Մինչդեռ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում այս մասին տեղեկատվություն չկա: Միայն նշվում է, որ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց առողջարանային վերականգնողական բուժման ուղեգրերի տրամադրում:


Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 31 առողջապահական ընկերություն: