ՌԴ-ում ներքաղաքական փոփոխությունները չեն անդրադառնա Երևան-Մոսկվա դաշնակցային կապերի վրա
ՌԴ-ում տեղի ունեցող իրադարձությունները՝կապված նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձի և մեսիջների՝Սահմանադրության փոփոխության և կառավարության հրաժարականի հետ, չեն անդրադառնալու հայ-ռուսական հարաբերությունների վրա:
ՌԴ-ՀՀ հարաբերությունները կրել են և կրելու են ռազմավարական, դաշնակցային բնույթ՝այդ հարաբերություններն ինստիտուցիոնալ են՝կախված չեն անձերից և ունեն պայմանագրային հզոր բազա:
ՀՀ-ն՝ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի անդամ է, ՀՀ-ում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան և Մոսկվա-Երևան տանդեմի ընդհանուր գեոպոլիտիկ շահերը գերակայում են ցանկացած քաղաքական իրադարձությունների նկատմամբ՝անգամ ՌԴ-ում սահմանադրական փոփոխություններն և կառավարության հրաժարականը չեն կարող ազդել այդ կապերի խորության վրա:
ՌԴ-ի համար ՀՀ-ն շարունակելու է մնալ թիվ մեկ ռազմավարական դաշնակիցը Հարավային Կովկասում, իսկ ՀՀ-ի համար ՌԴ-ն ՝անվտանգության երաշխավոր է և տնտեսական գլխավոր գործընկեր:
ՌԴ-ի ներքաղաքական զարգացումները չեն ազդելու հայ-ռուսական հարաբերությունների վրա՝ազդեցությունը կարող է կրել միայն դրական դինամիկայի բնույթ, ինչպես ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից հետո շատերը կանխատեսում էին հայ-ռուսական կապերի վատթարացում, սակայն դա տեղի չունեցավ և Նիկոլ Փաշինյանի թիմը սկսեց ակտիվ համագործակցել Մոսկվայի հետ:
Հայ-ռուսական հարաբերություններն ունեն դարավոր պատմություն, դրանք պրագմատիկ կապեր են՝կողմերը ներքաղաքական փոփոխությունները չեն պրոյեկտում երկկողմ արտաքին քաղաքական կապերի վրա և ՌԴ-ի նոր կառավարությունը նույնպես շարունակելու է ակտիվ համագործակցությունն Երևանի հետ: