24.11.2024
ՀՀ և ՌԴ մշակույթի շուրջ 60 գործիչներ կոչ են արել ազատել Ռոբերտ Քոչարյանին
prev Նախորդ նորություն

Բացահայտել մինչև վերջին մետաստազը. Փաշինյանը՝ ապօրինի որդեգրումների մասին

Շոկային լուր ստացվեց, որ Հայաստանում բացահայտվել է երեխաների ապօրինի որդեգրման սխեմա: Այս մասին կառավարության դեկտեմբերի 19-ի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման գործով ՔԿ-ի հրապարակած տեղեկատվությանը, համաձայն որի գործով արդեն կան ձերբակալվածներ:


Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է չորս անձ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2 մասի 1-ին և 2-րդ կետերով [Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը - խմբ․] նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով: Ձերբակլվածների թվում են «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ » ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ –ի տնօրեն Լիանա Կարապետյանը:


Քննչական կոմիտեն հայտնեց ևս մեկ ձերբակլավածի մասին, սակայն նրա ինքնությունը չի բացահայտվել: Ըստ Քննչական կոմիտեի՝ ավելի վաղ նշված քրեական գործի շրջանակներոմ, ՀՀ քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, մեղադրանք էր առաջադրվել մեկ անձի՝ Երևան քաղաքի բնակչուհու՝ ծնված 1976 թվականին:
Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրումների մասին լուրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ անվանեց «շոկային»: «Երեկ, ըստ էության, շոկային լուր ստավցեց և տարածվեց իրավապահ մարմինների կողմից: Խոսքն այն մասին է, որ Հայաստանում բացահայտվել է երեխաների ապօրինի որդեգրման մեխանիզմ», - ասաց Փաշինյանն ու հիշեց այս տավրա օգոստոսի 16-ին իրավապահների հետ տեղի ունեցած նիստը:


«Երբ օգոստոսի 16-ին, հաշվի առնելով, հանրության ահազանգերն ու նամակները, կառավարության կազմում բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ նիստ անցկացրեցինք և տրվեցին կոնկրետ հանձնարարականներ ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանությանը, անկեղծ ասաց այդ ժամանակ մարդկայնորեն գուցե չի կարող հավատալ, որ այս թեմայով կլինեն կոնկրետ բացահայտումներ: Բայց փաստ է, որ այս պահի դրությամբ մենք ունենք ձերբակալված անձինք»,- ասաց Փաշինյանը՝ հղում անելով անմեղության կանխավարկածին:


«Իհարկե, մարդը մեղավոր է համարվում միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության դեպքում: Բայց եթե նման գործողություններ արվել են, նշանակում է կան առնվազ կասկածելու հիմքեր», - ասաց Փաշինյանը: Այնուհետև նա դիմեց նիստին մասնակցող Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին՝ հետաքրքրվելով՝ արդյք այդ մարդկանց առաջադրվելու է մեղադրանք, ինչպես նաև հորդորելով տեղեկատվություն հայտնել գործի վերաբերյալ:
ՔԿ նախագահը նախ հայտնեց, որ դեռևս երկու շաբաթ առաջ տվյալ գործի շրջանակում ձերբակալվել է ևս մեկ անձ, որին այս պահին մեղադրանք է առաջադրված:


«Երեկ ձերբկալվել է չորս անձ: Ապացույցների համակցությունն այս պահին բավարար է նրանց մեղադրանքներ առաջադրելու Քերական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2 մասով, որի դիսպոզիցիան հնչում է հետևյալ կերպ՝ ծնողներից երեխային ապօրինի բաժանելը: Բացի այդ, գործով կատարվել են մի շարք խուզարկություններ: ԱԱԾ-ի, դատախազության, ոստիկանության հետ այս գործով զբաղվում ենք: Սկսած այդ մարդկանց պաշտոնավարման օրվանից 2012 թ-ից առ այսօր բոլոր փաստաթղթերը առգրավվել են, որոնք ենթարկվելու են մանրակրկիտ զննության: Ունենք մի շարք անձանց ուղղակի ցուցմունքներ, որոնք մերկացնում են այդ անձանց հանցանքը կատարելու մեջ: Վաղը կամ մյուս օրն այդ անձանց նշված հոդվածով կառաջադրվեն մեղադրանքներ, կընտրվեն խափանման միջոցներ», - տեղեկացրեց Հայկ Գրիգորյանը:


Նրա խոսքին արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով գործի քննությունն առանց էմոցիաների իրականացնելու հանգամանքը: «Հասկանում ենք, որ լուրրն առաջացել է հանրային էմոցիաներ, սակայն շատ կարևոր է, որ գործի քննությունը կատարվի առանց էմոցիաների: Ի վերջո այստեղ կարևոր է հասկանալ, թե ինչպես է պատահել, կամ ինչպես է պատահում, որ Հայաստանում կարող է նման մեխազնիմ գոյություն ունենալ և գործել: Կան կասկածներ, որ այդ մեխազնիմը բավական երկար ժամանակ է գործել և մենք պետք է խնդիր դնենք գործի ամբողջական քննության իրականացումը, որպեսզի գործն ամբողջությամբ բացահայտվի՝ իր բոլոր մետաստազներով», - ասաց վարչապետը: