24.11.2024
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա Թբիլիսիում
prev Նախորդ նորություն

Հենզել Մկոյանի գլխին սև ամպեր են կուտակվել. Վրաստանի ՊԱԾ-ն հետաքննություն է սկսել

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել «Մեեկ» ընկերության գործով, որը պատկանում է Ախալքալաքից և Նինոծմինդայից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Հենզել Մկոյանի ընտանիքին: Այս մասին գրում է sknews.ge պորտալը:


Ըստ աղբյուրի, այս փուլում ծառայությունն ուսումնասիրում է հրապարակված փաստերը:


Արդեն 7 տարի է, ինչ Ախալքալաքում և Նինոծմինդայում պետական ​​գործակալությունները վառելիք են գնում «Վրացական երազանք»-ի մեծամասնական պատգամավորի ընտանիքին պատկանող «Մեեկ» ընկերությունից: Նշանակալի է, որ Հենզել Մկոյանի ընտանիքին՝ եղբորն ու որդիներին պատկանող ՍՊԸ-ները Նինոծմինդայում և Ախալքալաքում տենդերները բացարձակապես շահելով՝ արդեն կես միլիոն լարի շահույթ են ստացել:


1999 թվականից Հենզել Մկոյանն անընդմեջ Վրաստանի խորհրդարան է անցնում մեծամասնական ընտրակարգով: Նա առաջադրվել է նախաձեռնող խմբի կողմից՝ 1999-ից 2008 թվականներին, իսկ հետո «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից՝ 2008-2012 թվականներին: 2012-ի իշխանափոխությունից մինչ օրս Մկոյանը կրկին ներկայացնում է իշխող կուսակցությունը:


Մկոյանն այն օրենսդիրներից է, որոնք դեմ քվեարկեցին համամասնական ընտրակարգի օրինագծին: