Ադրբեջանը ոսկու և արժութային պահուստների ցուցանիշով ԱՊՀ առաջատարն է
Ադրբեջանի ոսկու և արտարժույթի պահուստները 2019 թվականի սկզբից աճել են 11,4%-ով՝ կազմելով 49,2 մլն մանաթ, գրում է բելառուսական banki24 պարբերականը:
«Նավթագազային պետություններում արժութային պահուստների մի մասը տեղադրվում է ռազմավարական պետական հիմնադրամներում: Ադրբեջանում՝ դա ԱՀՊՆՀ-ն (Ադրբեջանի Հանրապետության Պետական Նավթային Հիմնադրամ) է: Ադրբեջանի ոսկու և արտարժույթի պահուստները 2019-ի հունվար-սեպտեմբերին աճել են 11,4%-ով՝ կազմելով 49,2 մլն մանաթ: Այդ պահուստների 87,5%-ը բաժին է ընկնում ԱՀՊՆՀ-ին», - գրում է պարբերականը:
Ըստ պարբերականի՝ 2019 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ Ադրբեջանում 1 շնչին բաժին ընկնող ոսկու և արժութային պահուստները կազմել են 4,89 հազար դոլար: «Այդ ցուցանիշով Ադրբեջանը ԱՊՀ տարածաշրջանում զբաղեցնում է առաջին տեղը՝ առաջ անցնելով Ղազախստանից և Ռուսաստանից»: