19.04.2025
Դատախազությունը մերժել է Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքը
prev Նախորդ նորություն

Մեր քաղաքական իշխանությունը կարճ մտածողության գործելակերպն է որդեգրել. Սիմոնյան

Մեր քաղաքական իշխանությունն այսօր կարճ մտածողության գործելակերպն է որդեգրել։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։


Նրա խոսքով, կարճ մտածող ցանկացած իշխանություն ձգտում է իր վերահսկողության տակ պահել բոլոր երեք իշխանություններին, իսկ երկար մտածող իշխանությունները որևէ կերպ չպետք է ձգտեն իրենց վերահսկողության տակ պահել մնացած իշխանություններին։ 


«Այս միտումը պետք է լինի այսօրվա իշխանության մոտ, բայց եթե մի քիչ երկար մտածեն, ապա կտեսնեն, որ պետական շահը պետք է գերակայի իրենց քաղաքական շահին։ Բայց ՍԴ-ում նախագահ փոխելով իշխանությունը վերահսկողություն չի կարող հաստատել ՍԴ-ի նկատմամբ, դա կոլեգիալ մարմին է, և փառք Աստծո, որ վերահսկողություն չեն կարող հաստատել։ Բայց իրենք չեն էլ թաքցնում, որ ամեն կերպ ուզում են նախագահ այնտեղ ունենան և դրանով իսկ բավարարված համարեն»,- ասաց Սիմոնյանը։

Համաշխարհային բանկը կշարունակի Հայաստանին ֆինանսական օժանդակությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար