25.11.2024
Արմեն Ավթանդիլյանը նշանակվել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ
prev Նախորդ նորություն

Խորհրդարանական մեծամասնությունը հաճոյանում է կառավարությանը. «Լուսավոր Հայաստան»

Խորհրդարանական մեծամասնությանը հաջողվում է ապահովել օրենսդիր բոլոր նախաձեռնություններում գործադիր իշխանության դիրքի պաշտպանությունը: Այս մասին խորհրդարանում կայացած ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:


Նրա խոսքով ՝ բացասական նախադեպ է գրանցվել վերջին քառօրյայի ժամանակ, երբ խորհրդարանական մեծամասնությունը չկարողացավ ընդունել «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը ՝ կառավարության բացասական գնահատականի պատճառով:


Նշելով, որ խոսքը ծառայության ընթացքում 3-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին փոխհատուցման տրամադրման մասին է, Գորգիսյանն ընդգծեց, որ փոփոխությունը դրական է գնահատվել լիագումար նիստի քննարկումների ընթացքում, միաձայն ընդունվել է գլխադասային հանձնաժողովի նիստում, բայց իշխող մեծամասնությունը մեկ գիշերում փոխել է իր դիրքորոշումը առանց որևէ հիմնավորման:


Փաստորեն, եզրահանգեց պատգամավորը, խորհրդարանական մեծամասնությունը քվեարկության ժամանակ արտացոլեց կառավարության դիրքորոշումը: Այս համատեքստում նա նշել է կառավարման բոլոր ճյուղերի անկախության կարևորությունը՝ փոխադարձ վերահսկողություն և ուժի հավասարակշռություն ապահովելու առումով: