15.10.2024
Փառք Աստծո, որ ինձ չեն համարել իշխող քաղաքական թիմի անդամ. Արթուր Վանեցյան
prev Նախորդ նորություն

Սորոսի գրասենյակը վտանգ է պարունակում Հայաստանի համար. Վանեցյան

Հայաստանում գործող «Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստան» հիմնադրամը, որը հանդիսանում է ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի հիմնած «Բաց հասարակության» հիմնադրամի մասնաճյուղը, վտանգ է պարունակում Հայաստանի անվտանգության համար:


Այս մասին 168.am-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որը նոյեմբերին 20-ին նաև հրաժարական տվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից:


Հարցարազրույցում նա շատ կարճ անդրադարձավ Հայաստանում «Սորոսի գրասենյակի» գործունեությանը՝ միայն նշելով, որ տեսնում է վտանգներ, սակայն չհստակեցնելով, թե ինչի մասին է խոսքը: «Եթե կարճ պատասխանեմ՝ այո», - ասաց նա՝ պատասխանելով հարցին՝ «Սորոսի գրասենյակի» գործունեությունը Հայաստանի համար վտանգներ պարունակո՞ւմ է, թե՞ ոչ:


Նա նաև դրական պատասխանեց հարցին՝ կան Հայաստանում արտասահմանից ֆինանսավորվող քաղաքական ուժեր: «Կարծում եմ՝ այո», - ասաց նա՝ կրկին չհստակեցնելով, թե կոնկրետ որ քաղաքական ուժի կամ ուժերի մասին է խոսքը: Միայն նշեց, որ այդ կուսակցություններն ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալում:


Միևնույն ժամանակ նա չպատասխանեց հացին՝ այդ ուժերը հեղափոխականների՞, թե՞ հակահեղափոխականների ճամբարում են:


ԱԱԾ նախկին տնօրենը նաև չպատասխանեց հացին, թե իր պաշտոնավարման ընթացքում Սերժ Սարգսյանին ձերբակալելու հարց եղել է օրակարգո՞ւմ, թե՞ ոչ: Վանեցյանը հրաժարվեց պատասխանել նաև հարցին՝ թե Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը նպաստում է Մարտի 1-ի հանցագործության բացահայտմանը՞, թե՞ ոչ: Միևնույն ժամանակ համաձայնեց, որ լռելն այս հարցերում սխալ է: «Ժամանակը կգա և ես կխոսեմ ու կներկայացնեմ իմ տեսակետները», - ասաց նա:


Վանեցյանը նաև չբացառեց, որ ապագայում կարող է զբաղվել քաղաքական գործունեությամբ: Ասաց, որ ազատ մարդ է, կաշկանդված չէ և կվարկի այնպես, ինչպես ցանկանա:


 

Մամուլ. Սերժ Սարգսյանը տեղ չթողեց Գագիկ Ծառուկյանին՝ դիմակայությունը շարունակվում է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ