4.04.2026
Ադրբեջանը պանթուրքիստական միջանցք է կառուցում Թուրքիայի և Արևմուտքի համար
prev Նախորդ նորություն

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը կարևոր է մեզ համար. ԱՄՆ դեսպան

ԱՄՆ-ն խիստ շահագրգռված են ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Այս մասին Facebook-ում ուղիղ կապի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցենբերգերը՝ պատասխանելով սոցիալական ցանցի օգտատիրոջ հարցին, թե եթե ղարաբաղյան հարցի վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշումը արդարացի է, ապա ինչու չեն Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կիրառում Հայաստանի նկատմամբ:


«Ես հավաստիացնում եմ ձեզ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարևոր նշանակություն ունի Միացյալ Նահանգների համար: Նշում եմ նաև, որ ես այս թեման քննարկում եմ իմ յուրաքանչյուր հանդիպումների ժամանակ: Միացյալ Նահանգները հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, և այս առումով ԱՄՆ-ը համագործակցում են երկու կողմերի հետ և հայտնում են իրենց նվիրվածությունը՝ կատարելու հակամարտության խաղաղ լուծում գտնելու իրենց պարտավորությունները»,- ասել է նա:


Նա ընդգծել է, որ ԱՄՆ ջանքերը հիմնված են Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա: 


«Ուզում եմ մեկ անգամ ևս նշել, որ Միացյալ Նահանգները շատ են շահագրգռված ղարաբաղյան հակամարտության լուծմամբ: Գիտեք, մենք պատժամիջոցներ կիրառելու փոխարեն, գերադասում ենք աշխատել երկու կողմերի հետ, որպեսզի նրանց միջև կապ հաստատվի և, ի վերջո, գտնենք այս հակամարտության լուծման ուղիներ», - եզրափակել է դիվանագետը:

Ադրբեջանը դարձել է միջազգաին տրանսպորտային կենտրոններից մեկը. Ալիև
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար