23.11.2024
ՄԻԵԴ-ը Թուրքիային տուգանել է 50 մլն դոլարով
prev Նախորդ նորություն

Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ը չեն կարողացել տարածաշրջանը մաքրել «ահաբեկիչներից». Էրդողան

Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ը չեն կարողացել տարածաշրջանը մաքրել «ահաբեկիչներից»: Այս մասին ԱՄՆ մեկնելուց առաջ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:


Նրա խոսքով՝ Թուրքիան ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ «շարունակում է վճռորոշ քայլերը՝ ուղղված Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելուն»: «Մեր դիրքորոշումը կհայտնենք նախագահ Թրամփին, իսկ վերադառնալուց հետո՝ հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին»,- ասել է նա:


Նա նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարը Վաշինգտոնում բանակցությունների հիմնական թեման կլինի:


«Մենք պատրաստ ենք նոր էջ բացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում անվտանգության ոլորտում: Չնայած Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում լարվածությանը՝ մենք նախագահ Դոնալդ Թրամփի հետ համակարծիք ենք տարաձայնությունների կարգավորման եւ համագործակցության զարգացման անհրաժեշտության հարցում»,- ասել է Էրդողանը՝ նշելով, որ առաջնահերթ թեմաներից մեկը իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցն է, որին Անկարան մեղադրվում է 2016-ի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:


Նա նաեւ հատնել է, որ ԱՄՆ այցի ընթացքում կհայտնի իր հստակ դիրքորոշումը «ահաբեկիչների» հետ ԱՄՆ-ի շփումների անթույլատրելիության հարցով: Անկարան «ահաբեկիչներ» է համարում Սիրիայի քուրդ ապստամբներին: