24.11.2024
Ավստրալիայում և Էֆիոպիայում կբացվեն ՀՀ դեսպանատներ
prev Նախորդ նորություն

Արցախի հարցում որոշումը պետք է կայացվի համազգային ֆորմատով՝ ընդհուպ հանրաքվեով. Փաշինյան

Արցախի իշխանության և Հայաստանի իշխանության մոտեցումները արցախյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ նույնական են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հակամարտության կարգավորման գործընթացին, զարգացումներին և շահարկումներին:


Նրա խոսքով, սա չափազանց կարևոր արձանագրում է և այլ կերպ ուղղակի չի կարող լինել: 


Վարչապետը նաև նշեց, որ այն իրավիճակը, որ մենք ունենք հայ-ադրբեջանական հարաբերություններում, միշտ էլ վտանգներ է պարունակում, սակայն դրանք ավելին չեն, քան եղել են երեք, չորս կամ հինգ տարի առաջ:


«Եթե մոնիթորինգի ենթարկենք սահմանային իրավիճակը, կտեսնենք, որ նախորդ 1,5 տարվա ընթացքում, լարվածության կտրուկ և էական անկում ունենք՝  Դուշանբեիից հետո: Բայց դա չի նշանակում, թե լարվածություն չկա: Ցավոք, ունենք նաև զոհեր»,- ասաց Փաշինյանը:


Փաշինյանի խոսքով՝ բանակցային գործընթացում կա հետաքրքիր դինամիկա և նա հույս ունի, որ այն կզարգանա:


«Ես մի քանի անգամ ասել եմ, որ բացառվում են դավարություններ Արցախի հարցում, որովհետև սա իմ հարցը չէ, խմբի հարց չէ: Ես ասել եմ, որ Արցախի հարցում որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդի համար: Երբ բանակցային գործընթացում կձևավորվի այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի հայ ժողովրդի համար , ես դրա վերաբերյալ առաջարկը կներկայացնեմ մեր ժողովրդին , դրա շուրջ համազգային քննարկում մենք կունենանք և որոշումները պետք է կայացվեն համազգային ֆորմատով: Եթե անհրաժեշտ լինի՝ ընդհուպ կարելի է հանրաքվե անցկացնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: