8.06.2025
Կենդանաբանական այգու տնօրենը վերջապես հրաժարական տվեց՝ փոխքաղաքապետի առաջարկով
prev Նախորդ նորություն

Վյաչեսլավ Վոլոդինը Երևանում կվարի ՀԱՊԿ ԽՎ 12-րդ լիագումար նիստը

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը աշխատանքային այցով նոյեմբերի 4-5-ին կժամանի Հայաստան։


Վոլոդինը, մասնավորապես, Երևանում կվարի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստը: 


Խորհրդարանական վեհաժողովի հարթակներում պլանավորված են Պետդումայի խոսնակի երկկողմ հանդիպումներ:


Ռուսական պատվիրակության կազմում ընդգրկվել են Պետդումայի փոխխոսնակ, «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նեւերովը, ԱՊՀ-ի գործերի, եվրասիական ինտեգրացման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, նրա առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, պաշտպանության կոմիտեի ղեկավար Վլադիմիր Շամանովը և այլք:

ԵԱՏՄ երկրների բանկերի արժութային քաղաքականության խորհրդի հաջորդը նիստը կկայանա Երևանում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին