20.04.2025
Էրդողան. Ադրբեջանի հետ համատեղ նախագծերը ստեղծել են կայունության տարածաշրջան
prev Նախորդ նորություն

Թուրքական կողմը Ռուսաստանին է հանձնել սիրիացի 18 ռազմագերու

Թուրքիան հայտարարել է Ռուսաստանին 18 սիրիացի ռազմագերի հանձնելու մասին, որոնք գերի են վերցվել արաբական երկրի հյուսիսում Անկարային աջակցող կազմավորումների կողմից։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության Twitter-ի էջում:

Al Arabiya հեռուստաալիքը, հղում կատարելով քրդական աղբյուրներին, տեղեկացրել էր, որ զինված սիրիական ընդդիմության կազմավորումները գերի են վերցրել սիրիական բանակի զինվորների Թել Թամեր բնակավայրում, որը գտնվում է արաբական հանրապետության հյուսիս-արեւելքում։ Այնտեղ տեղի է ունեցել թուրքական զորքերի եւ թուրքամետ ուժերի բախում սիրիացի ուժայինների հետ։

Algemeiner. Արևմուտքը հանդուրժում է Թուրքիային վախից ելնելով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար