23.11.2024
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել
prev Նախորդ նորություն

Էրդողան. Ադրբեջանի հետ համատեղ նախագծերը ստեղծել են կայունության տարածաշրջան

Ադրբեջանի հետ իրականացվող համատեղ էներգետիկ և տրանսպորտային նախագծերը թույլ տվեցին մեզ ստեղծել կայունության տարածաշրջան՝ Կովկասից դեպի Անատոլիա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում:


Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծերը տարածաշրջանը վերածել են էներգետիկ հարցերով կենտրոնի:


«Ընդհանուր տեսլականով և գիտակցությամբ՝ Ադրբեջանի և Վրաստանի հետ համատեղ իրականացվող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարին և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարին ավելացնելով Անդրանատոլիական գազատարը, մենք մեր տարածաշրջանը վերածեցինք էներգետիկ հարցերով կենտրոնի:


Մենք կարևոր քայլ կատարեցինք նաև տրանսպորտային ոլորտում: Այդ առումով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի գործարկումը պատմական իրադարձություն է: Այդ երկաթգիծը կապեց մեր երեք եղբայրական երկրներին: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը գտնվում է Լոնդոնից դեպի Չինաստան ձգվող տրանսպորտային միջանցքի սրտում», - նշել է Էրդողանը: