30.04.2025
Ստորագրվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների համագործակցության 2020 թ. ծրագիրը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի փոխարտգործնախարարը հրաժարական է տվել

Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Հաֆիզ Փաշաեւը դիմել է նախագահ Իլհամ Ալիեւին հրաժարականի խնդրանքով։


Իր դիմումում Փաշաեւը նշում է, որ իր գործունեության 27 տարիներին աշխատել է անկախ Ադրբեջանի պետական կառույցներում։ Հաշվի առնելով պետական ծառայությունում նոր եւ երիտասարդ կադրերի ներգրավման կոչը՝ Ադրբեջանում պետության ղեկավարի գլխավորությամբ իրականացվող բարեփոխումների ավելի արդյունավետ իրագործման համար, Փաշաեւը որոշել է սեփական ցանկությամբ թողնել փոխնախարարի պաշտոնը։


Փաշաեւը գործունեությունը կշարունակի որպես ԱԳՆ Կոլեգիայի անդամ՝ հաշվի առնելով այն, որ նրա գլխավորած ԱԴԱ համալսարանը գործում է երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը կից։

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը
29.04.2025
Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը