24.11.2024
ՍԴ-ն գործում է որպես քաղաքական շարժառիթներ ունեցող մի խումբ. ԱԺ նախագահը՝ ԵԽԽՎ-ում
prev Նախորդ նորություն

Հայաստանը շարունակելու է ապավինել Եվրոպայի խորհրդի աջակցությանը. ԱԺ նախագահ

Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակներում հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասքիեի հետ։


Շնորհավորելով Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ՝ Միրզոյանը նշել է, որ մարտահրավերներին դիմակայելու եւ լուծումներ փնտրելու ճանապարհին Հայաստանը շարունակելու է ապավինել Եվրոպայի խորհրդի աջակցությանը։


Այս տարվա մարտ ամսին Երեւանում կայացած հանդիպումից ի վեր Հայաստանը մի շարք հաստատակամ քայլեր է կատարել դատաիրավական բարեփոխումների օրակարգի շրջանակներում: Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահն անդրադարձել է նաեւ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին։


Նշել է, որ Հայաստանի խորհրդարանն այժմ ձեռնամուխ է եղել ընտրական օրենսգրքի եւ կուսակցությունների մասին օրենքի բարեփոխմանը։


Լիլիան Մորի Պասքիեին, ողջունելով Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը իրենց միջազգային պատավորությունների կատարման ճանապարհին, իր հերթին պատրաստակամություն է
հայտնել շարունակել աջակցությունը Հայաստանի ժողովրդավարացման գործընթացին։


Լիլիան Մորի Պասքիեի խնդրանքով Արարատ Միրզոյանը նաեւ անդրադարձել է Հայաստանի կողմից կանանց և երեխաների նկատմամբ բռնությունը կանխելուն ուղղված գործընթացին։