25.11.2024
ՊԵԿ-ը Իրանի քաղաքացու ուղեբեռում հայտնաբերել է 5.5 կգ «մեթամֆետամին». հարուցվել է քրգործ
prev Նախորդ նորություն

Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Քոչարյանի պաշտպանների դիմումը. նա կմնա կալանքի տակ

Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը։


Քոչարյանի փաստաբանները վճռաբեկ դատարան էին դիմել՝ խնդրելով բեկանել Վերաքննիչ դատարանի հունիսի 25-ի որոշումները։ Այս մասին տեղեկատվությունը տեղադրված է դատական տեղեկատվական համակարգի կայքէջում։


Ավելի վաղ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումները և Քոչարյանին կրկին կալանավորելու որոշում կայացրել։


Առաջին ատյանի դատարանը մայիսի 18-ին որոշում էր կայացրել կալանքից ազատ արձակել Քոչարյանին, իսկ մայիսի 20-ին էլ կասեցրել էր քրեական գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան։