21.04.2025
Հայտնի է Անկարայի նոր պայմանը. ո՞վ կարող է լինել Կ. Պոլսի պատրիարքի թեկնածու
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 61% -ով

Այս տարվա հունվար-օգոստոսին՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 2,714.089 միլիոն դոլար:


Մաքսային պետական կոմիտեի վիճակագրական տվյալների համաձայն, դա 628.192 մլն դոլարով, կամ 30.1%-ով ավել է՝ 2018 թ. հունվար-օգոստոսի համեմատ:


Ընդհանուր արտաքին առևտրային շրջանառության մեջ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության մասնաբաժինը կազմում է 11,85%:


Հաշվետու ժամանակահատվածում երկու երկրների միջև ապրանքաշրջանառության կառույցում արտահանումը կազմել է 1,739.092 միլիոն դոլար, ինչը 655.734 միլիոն դոլարով, կամ 60,5 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:


Ներմուծումը Թուրքիայից կազմել է 974.996 միլիոն դոլար, ինչը 27.541 միլիոն դոլարով, կամ 2.75%-ով պակաս է 2018 թ. հունվար-օգոստոսի ցուցանիշից:

Բաքվում Ֆրանսիայի դեսպան. Փարիզը մտադիր է ակտիվացնել ԼՂ հակամարտության կարգավորման ջանքերը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան