Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան. հատուկ ջոկատայինները համատեղ զորավարժություններ են անցկացնում
Երկուշաբթի Բաքվում մեկնարկել են «Կովկասյան արծիվ-2019» համատեղ զորավարժությունները՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի Զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ:
«Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Բաքվում մեկնարկել են «Կովկասյան արծիվ-2019» հատուկ նշանակության ստորաբաժանումների համատեղ զորավարժություններ: Վարժանքների ընթացքում կատարվելու են պայմանական թիրախների ոչնչացման, գերիների ազատման, վիրավորների տարհանման և այլ առաջադրանքներ», - նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Զորավարժություններին դիտորդի կարգավիճակում հետևել են Պակիստանի ԶՈՒ ներկայացուցիչները:
Եռակողմ զորավարժությունները կավարտվեն հոկտեմբերի 1-ին: