8.04.2026
Թուրքիայում գործազրկությունն ավելացել է 13 տոկոսով
prev Նախորդ նորություն

Թուրքիան պատրաստ է ամեն կերպ աջակցել Ադրբեջանի ԶՈՒ արդիականացման գործընթացին. Ֆուադ Օքթայ

Արտոնյալ առևտրային համաձայնագիրը, որը կստորագրվի այս տարի, կդյուրացնի ադրբեջանական ապրանքների Թուրքիայում իրացումը և արդար պայմաններ կստեղծի թուրքական ընկերությունների համար: Այս մասին թուրք-ադրբեջանական գործարար համաժողովում հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը:


Ֆուադ Օքթայը կարևորել է երկկողմ համագործակցության խորացումը պաշտպանական արդյունաբերության ոլորտում, ներառյալ՝ համատեղ արտադրությունը:


«Մեր պաշտպանական արդյունաբերության անընդհատ ուժեղացման շնորհիվ՝ մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել Ադրբեջանի Զինված ուժերի արդիականացման գործընթացին»:

Տասնյակ հազարավոր մարդիկ լքում են Էրդողանի կուսակցությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
06.04.2026
Երևանն ավարտում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստումը