24.11.2024
Թուրքիան պատրաստ է ամեն կերպ աջակցել Ադրբեջանի ԶՈՒ արդիականացման գործընթացին. Ֆուադ Օքթայ
prev Նախորդ նորություն

Տասնյակ հազարավոր մարդիկ լքում են Էրդողանի կուսակցությունը

Թուրքիայում մոտ 60 000 մարդ լքել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը՝ կապված Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում ԱԶԿ-ի պարտության հետ:


ԱԶԿ-ին անդամակցումը Թուրքիայի քաղաքացիների համար շատ դռներ է բացել եւ համարյա պարտադիր է եղել, եթե որեւէ մեկը ցանկացել է խոշորամասշտաբ տենդեր շահել կամ աշխատանք գտնել հարազատի համար, նշում է հեղինակը՝ հավելելով, որ Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետի ընտրություններում ԱԶԿ-ի պարտությունից հետո կուսակցության տնօրինության տակ եղած ռեսուրսները զգալիորեն կրճատվել են։


Մեկը մյուսի հետեւից կոռուպցիոն պատմությունների բացահայտմանը զուգընթաց՝ ԱԶԿ-ի կարեւոր անդամները հրաժարական են տալիս, որպեսզի նոր կուսակցություններ ստեղծեն, եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուժ չի մնում, որպեսզի կանգնեցնի նրանց, քանի որ կուսակցությանն անդամակցությունը թանկ է նստում։ Երկրի պահպանողականներին միավորող Էրդողանի, որպես առաջնորդի, վարկանիշը կասկածի տակ է դրվում։