21.04.2025
ՀՀ և Ուկրաինայի փոխվարչապետերը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
prev Նախորդ նորություն

Զոհրաբ Մնացականյանը կայցելի Լիտվա, Լատվիա և ԱՄՆ

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կայցելի Լիտվա, Լատվիա և ԱՄՆ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ այսօր տեղեկացրեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:


«Զոհրաբ Մնացականյանի այցը Վիլնյուս նախատեսված է սեպտեմբերի 16-17-ին, այնուհետ  նա կմեկնի Ռիգա», - նշեց խոսնակը՝ ավելացնելով, որ երկու երկրներում էլ նախատեսված են հանդիպումներ վարչապետերի, ԱԳ նախարարների հետ և խորհրդարաններում:  


Իսկ սեպտեմբերի վերջին նախարար Մնացականյանը կմեկնի ԱՄՆ, որտեղ կմասնակցի ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին:

Արագաչափ սարքը գողացած տղամարդը բերման է ենթարկվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան