25.11.2024
ՀԱՊԿ անդամների կողմից Ադրբեջանին զենք վաճառելը բացասական է ազդում կազմակերպության վրա. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

ՀՀ և Ուկրաինայի փոխվարչապետերը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի փոխվարչապետ, թվային փոխակերպման նախարար Միխայլո Ֆյոդորովի հետ:


Այս մասին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում:


«Քննարկել ենք հայ-ուկրաինական համագործակցության համակողմանի զարգացման հնարավորությունները:


Կարևորել ենք թվայնացման գործընթացներում երկու երկրների փորձի փոխանակումը, ինչպես նաև անդրադարձել հանրային ծառայությունների բարեփոխումների ընթացքում առկա մարտահրավերներին և հնարավորություններին:


Զրույցի ընթացքում փոխվարչապետ Ֆյոդորովը հաստատել է հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովին իր մասնակցությունը: Պայմանավորվել ենք հանդիպել համաժողովի շրջանակներում և առավել մանրամասն քննարկել հայ-ուկրաինական օրակարգի կարևոր հարցերը»,- գրել է Ավինյանը: