25.11.2024
Փակենք, չփակենք. «Ջերմուկ» հանքային ջրի արտադրությունը վնա՞ս է Ջերմուկի շրջակա միջավայրին
prev Նախորդ նորություն

Որակի հարցում կոմպրոմիս չի լինի. գործադիրը ռազմարդյունաբերության առջև պահանջ է դնում

Մենք հանդիպում ենք ունեցել ռամզարդյունաբերության համալիրի ներկայացուցիչների հետ, ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ արագ կգույքագրենք ռազմարդյունաբերության համալիրի ոլորտի այն արտադրանքները, որոնք թողարկվում են Հայաստանի Հանրապետությունում:


Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Կկազմենք Զինված ուժերի առաջիկա հինգ տարվա մոտավոր պահանջարկի պլանը, կաշխատենք երկու ուղղությամբ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ եթե արտադրողները ցույց տան արդյունավետությունը բարձրացնելու եւ ինքնարժեքն իջեցնելու ճանապարհային քարտեզ, ապա կառավարությունը խնդիր կդնի օգտվել տեղական արտադրանքից:


«Սա պետք է լինի երկկողմանի պրոցես, որ կառավարությունը եւ արտադրողները ապացուցեն արդյունավետությունը բարձրացնելու, նորարարությունների շրջանակում գործելու մարտավարությունը և ռազմավարությունը: Որակի հարցում որեւէ կոմպրոմիս լինել չի կարող եւ սա նույնիսկ քննարկման ենթակա հարց չէ»,- ասաց Փաշինյանը:


Վարչապետը նշեց, որ սա ձեւակերպում է որպես հանձնարարական եւ հորդորեց մեկ ամսյա պարբերականությամբ զեկուցել իրեն հանձնարարականի կատարման ընթացքում գրանցած արդյունքները: