25.11.2024
Գործադիրը փոփոխություններ ներառեց «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում
prev Նախորդ նորություն

Գյումրին կարող է դառնալ էլեկտրոնային առեւտրի լոգիստիկ կենտրոն. կառավարությունը ԱՏԳ կհիմնի

Այսօր, օգոստոսի 29-ին, ՀՀ կառավարության նիստում որոշվեց Շիրակի մարզում ստեղծել լոգիստիկ եւ արտադրական ազատ տնտեսական գոտի։


Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասնավոր նախաձեռնությունը նպատակ ունի սպասարկել էլեկտրոնային առեւտրի լոգիստիկ պահեստները եւ արտահանմանն ուղղված արտադրական գործընթացները: Ազատ տնտեսական գոտու ստեղծումը նպատակ ունի խթանելու օտարերկրյա ուղղակի ներդրումները, երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և կայուն տնտեսական զարգացմանը:


Նիստի ժամանակ էկոնոմիակայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ ազատ տնտեսական գոտու ստեղծումը նպատակ ունի ներգրավել օտարերկրյա ուղղակի ներդրումներ, ստեղծել աշխատատեղեր եւ խթանել կայուն զարգացումը։


«Նշված ազատ գոտին նախատեսում է դառնալ էլեկտրոնային առեւտրի լոգիստիկ ծառայությունների կարեւոր հանգույց, նպաստել Շիրակի մարզի տնտեսական իրավիճակի զարգացմանը։ Ազատ տնտեսական գոտին, որը տեղակայված է լինելու Շիրակ միջազգային օդանավակայանի հարեւանությամբ, հանդիսանալու է լոգիստիկայի եւ մշակման հիբրիդ ազատ տնտեսական գոտի, որի նպատակն է լինելու սպասարկել էլեկտրոնային առևտրի լոգիստիկ պահեստները և արտահանմանն ուղղված արտադրական գործընթացները։


Նախատեսվում է 10-12 տարիների ընթացքում կառուցել 319 հա տարածքով ազատ տնտեսական գոտի։ Նախատեսվում է ազատ տնտեսական գոտու ամբողջական գործարկումն իրականացնել 5 փուլով։ Առաջին փուլը կգործարկվի 30 հա տարածքի վրա»,- ասաց Խաչատրյանը՝ ավելացնելով, որ ազատ տնտեսական գոտու ամբողջական գործարկմամբ աշխատանքով կապահովի մոտ 13 հազար մարդ։