25.11.2024
Թրամփն ու Զելենսկին կհանդիպեն Վարշավայում
prev Նախորդ նորություն

Անվտանգության երաշխիքներ պետք է տրվեն այն երկրներին, որոնք հրաժարվել են միջուկային զենքից

Միջուկային տերությունները պետք է անվտանգության երաշխիքներ տրամադրեն այն պետություններին, որոնք ինքնակամ հրաժարվել են միջուկային զենքից: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:


«Անվտանգության երաշխիքներ պետք է տրվեն այն պետություններին, որոնք ինքնակամ հրաժարվել են միջուկային զենքից, ինչպես նաև ոչ միջուկային կարգավիճակից», - ասել է Նազարբաևը:


Նրա կարծիքով՝ առանց դրա միջուկային զենք ձեռք բերելու փորձերի դադարեցումը սպասելը առնվազն միամիտ է: «Անհրաժեշտ է վերանայել միջուկային զենքի հիման վրա ռազմավարական կայունության արխայական հայեցակարգը, անհրաժեշտ է ստեղծել միջուկային զենքի վրա հսկողության նոր համակարգ, վերջիվերջո կարևոր է բանակցություններ վարել միջուկային զենքի կրճատման համընդհանուր համաձայնագրի շուրջ», - ասել է Նազարբաևը:


Նա առաջարկեց այն երկրներին, որոնց տարածքում տեղակայված են փորձարկման տեղանքները, վերացնել այդ ենթակառուցվածքները: «Ղազախստանը փորձ ունի, Ռուսաստանի Դաշնությունն ու ԱՄՆ-ն ունեն, նրանք պատրաստ են դրանով կիսվել», - ասել է Նազարբաևը:


Նազարբաևը նաև միջուկային տերությունների ղեկավարներին կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ Նուր Սուլթանում: «Համաշխարհային հանրությունը պետք է գտնի խիզախություն վճռական քայլեր ձեռնարկելու մեր մոլորակի ապագայի վերաբերյալ երկխոսության օգտին: Այս երկխոսությունն արդյունավետ կլինի, եթե, առաջին հերթին, միջուկային տերությունների ղեկավարները նստեն բանակցությունների սեղանի շուրջ: Ես պաշտոնական առաջարկել եմ հանդիպել ու փորձել համաձայնության գալ մեր մայրաքաղաքում  հիմնական դերակատարներին՝  ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Չինաստանին և միջուկային այլ տերությունների ղեկավարներին», - հավելել է նա՝ կարևորելով բանակցությունները այդ բարդ գործում: