Փաշինյանը մոռացավ Մարսի վրա երկրացիներիս առաջին գաղութը ստեղծելու խոստումը. Զուրաբյան
Կարծում եմ, մեր ազգային նշաձողերը առավել ամբողջական դարձնելու համար պետք էր ավելացնել Մարս մոլորակի վրա երկրացիներիս առաջին գաղութը ստեղծելու եւ Ռիմանի հիպոթեզը ապացուցելու խոստումները: Այս մասինFacebook-ի իր էջում գրել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին և դրանում հնչած՝ մինչև 2050 թվականի անելիքներին։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը կարևորեց հետևյալ խնդիրները, որոնք պետք է լուծվեն մինչեւ 2050 թվականը․
«Ստեղծել 1մլն 500 հազար աշխատատեղ, լուծել 2,5 մլն մարդու զբաղվածության հարց եւ վերացնել աղքատությունը: Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, 15-պատկել Հայաստանի ՀՆԱ-ն, ունենալ 10 մլրդ դոլար արժեքը գերազանցող առնվազն հինգ հայկական տեխնոլոգիական ընկերություն եւ 10 հազար աշխատող սթարթափ, 7-պատկել միջին աշխատավարձը, բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել առաջատար երկների առնվազն առաջին քսանյակում: Ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, ապահովել առողջապահական ծառայությունների 100% հասանելիություն, եւ առողջապահության ֆինանսավորումը 20-պատկել, կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության եւ գիտության ֆինանսավորումը քսանապատկել, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 մլն: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի եւ կամ Աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ եւ շախմատի Աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը»: