25.11.2024
Եվրոպան չի աջակցում Իրանի ԱԳՆ ղեկավարի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ որոշմանը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ի պատժամիջոցներն իրանական նավթի արտահանման անկման են հանգեցրել. Փոմպեո

Իրանական նավթի արտահանումը հունիսին եւ հուլիսին օրական 500 հազար բարելից պակաս է կազմել Իրանի նկատմամբ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների արդյունքում, ինչը վկայում է Սպիտակ տան քաղաքականության արդյունավետության մասին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն:


«Մինչ պատժամիջոցների սահմանումը Իրանն արտահանում էր օրական 2,7 մլն բարել նավթ: Հունիսին եւ հուլիսին այդ ցուցանիշը եղել է 500 հազար բարելից ցածր»,-նշել է Փոմպեոն:


Նրա խոսքով՝ այդ թվերը ցույց են տալիս ԱՄՆ-ի կողմից հայտարարված «սահմանափակիչ միջոցառումների արդյունավետությունը»: «Մենք առաջիկայում էլ սահմանափակիչ միջոցներ կկիրառենք այն ընկերությունների ու պետությունների դեմ, որոնք խախտում են Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը»,- ընդգծել է նա: