24.11.2024
Թուրքագետ. Թուրքիայի ռազմական արտադրանքի արտահանումը 2023թ.-ին պետք է հասնի 10.2 միլիարդի
prev Նախորդ նորություն

«Թուրքական էքսպանսիան» օրակարգային է դարձնում ՌԴ-Վրաստան կապերի վերականգնումը

«Վրաստանի հայրենասերների դաշինք» խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունը և նրանց կողմնակիցները հանրահավաք էին հրավիրել Բաթում քաղաքի կենտրոնում՝ այդպիսով աջակցություն հայտնելով Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը:


Հանրահավաքի մասնակիցները պահանջել են իշխանություններից, որ Վրաստանն ընտրի ռազմական կառույցներին չանդամակցելու քաղաքականությունը և հրաժարվի Ռուսաստանի նկատմամբ ռազմատենչ հռետորաբանությունից, ինչպես նաև ռուս-վրացական հարաբերությունները վերադարձվեն նախաճգնաժամային մակարդակին:


Ռուս-վրացական հարաբերությունների կարգավորումն ու Թբիլիսիի պրագմատիկ քաղաքականությունն, այդ թվում նաև ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելն ու Մոսկվայի հետ երկխոսության փորձը կարող են դրական ազդել Վրաստանի տնտեսության, ինչպես նաև վրացական հասարակության կենսամակարդակի վրա:


Դրական մեսիջ է այն հանգամանքը, որ Վրաստանում կան ուժեր, որոնք կողմ են Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորմանն ու շեշտում են Վրաստանը ռազմական դաշինքներից հեռու պահելու անհրաժեշտությունը, ինչը կօգնի այդ երկրին չվերածվել Արևմուտք-ՌԴ proxy war-ի պոլիգոնի ու թատերաբեմի:


Հատկանշական է, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման օգտին ցույցը տեղի է ունենում Բաթումում, որտեղ մեծ է թուրքական տնտեսական, դեմոգրաֆիական և քաղաքական ազդեցությունն: Այդ կերպ նաև մեսիջ է հղվում վրացական հասարակությանը, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացումը միակողմանի ու ավելի մեծ կախվածության մեջ կդնի Վրաստանին Թուրքիայից ու ընդհանրապես կմեծացնի թուրք-ադրբեջանական տանդեմի էքսպանսիոնիստական ձգտումները Վրաստանում:


Վրաստանի ներքաղաքական դիսկուրսում արհեստական տարածվում են «ռուսական վտանգի» մասին լուրերը՝ մի կողմ թողնելով թուրքական իրական վտանգի մասին փաստերը, որը հատկապես ցայտուն է երևում մահմեդական Աջարիայում ու ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիի տարածաշրջանում:


Վրաստանում առողջ ու պրագմատիկ ուժերը պետք է ավելի մեծ դերակատարում ստանձնեն, ու չնայած ԱՄՆ-ի ուժեղ ազդեցությանը Վրաստանում, որը փորձում է այդ երկիրը վերածել հակառուսական պլացդարմի, փորձեն ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման նոր օրակարգ ձևավորեն՝ շեշտը դնելով տնտեսական համատեղ ծրագրերի վրա: