25.11.2024
Հայաստանն ու Ռուսաստանը կանցկացնեն զորավարժություններ, որոնցից երկուսը կլինի մասշտաբային
prev Նախորդ նորություն

Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարի չափը կառավարությունը կրկնապատկեց

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ավելացնել Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարի չափը։


Հարցի զեկուցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարեց, որ Հայրենական մեծ պատերազմի վետերանները ամենամսյա պատվովճար են ստանում 50 հազար դրամ, նա նշեց, որ այս նախագծով առաջարկում են պատվովճարի չափը սահմանել 100 000 դրամ:


Բաթոյանը նշեց, որ բյուջեի վրա որոշման ընդունմամբ լրացուցիչ ծախսերի ավելացում կամ նվազեցում չի լինի:


«397 անձի պատվովճարի համար սահմանվում է 286 մլն դրամ: Այսինքն՝ պատվովճար ստացող անձինք 397-ն են»,- ասաց նա: