25.11.2024
ՀՀ արդարադատության նախարար է նշանակվել Ռուստամ Բադասյանը
prev Նախորդ նորություն

Հայաստանը կունենա ոսկու աֆինաժի գործարան. ԿԲ

Հայաստանում առաջիկայում կբացվի ոսկու աֆինաժի գործարան, որը կարտադրի բանկային ոսկու ձուլակտորներ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:


Ջավադյանը տեղեկացրեց, որ 2004 թվականին ԿԲ- ոսկին վաճառվել է՝ ունեցել են 1.6 տոննա ոսկի: Ըստ նրա, վաճառքի  իմաստը երկակի էր՝ նախ, գները համապատասխանաբար աճել էին, բացի այդ կար բյուջեի եկամուտների հետ կապված խնդիր:


«Այն ժամանակ ոսկու կառավարումից գրեթե ոչ մի տոկոս չէինք ստանում: Այսօր կան ավելի հուսալի գործիքներ, քան ոսկին է, բայց մենք արդեն երկու տարի է, ինչ աշխատում ենք շվեյցարական հեղինակավոր ընկերության հետ, և շատ շուտով Հայաստանում կբացվի ոսկու աֆինաժի գործարան, որտեղ կարտադրվեն հենց բանկային ձուլակտորներ»,- ասաց Ջավադյանը:


Ըստ այդմ,  Հայաստանում ոսկի արտադրողները հնարավորություն կստանան կա՛մ հանձնել գործարանին և ստանալ բանկային ձուլակտոր, կա՛մ ուղղակի վաճառել այն գործարանին:


«Արդեն ամեն ինչ պատրաստ է, գործարանի նախնական տեղն ընտրված է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ԿԲ-ն՝ ի դեմս պետության, կարող է լինել «լուռ» բաժնետեր՝ 6-7 տոկոսով: